The Washington Post -ը պնդում Է, որ Թրամփը գերգաղտնի տեղեկատվություն փոխանցել Լավրովին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին գերգաղտնի տեղեկատվություն Է հայտնել «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության վերաբերյալ: Ինչպես պնդում Է The Washington Post հրատարակությունը, դա տեղի Է ունեցել մայիսի 10-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:
Թերթը, վկայակոչելով նախկին եւ գործող պաշտոնյաների, գրում Է, որ տրամադրված տեղեկությունները հարվածի տակ են դրել ԻՊ-ի մասին «հետախուզական տվյալների կարեւորագույն արտասահմանյան աղբյուրին», որը թույլ չԷր տալիս այդ տեղեկատվությունը հաղորդել Ռուսաստանին: Նաեւ նշվում Է, որ Թրամփն իբր Մոսկվային ավելի շատ տեղեկատվություն Է հայտնել, քան իր դաշնակիցներին:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հերքել Է այդ հոդվածում շարադրված տեղեկությունները: Նա պնդում Է, որ Լավրովի հետ Թրամփի հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում եղել են համատեղ ջանքերն ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Այդ երկխոսության ընթացքում խոսվել Է կոնկրետ սպառնալիքների մասին, բայց կողմերը չեն քննարկել աղբյուրները, մեթոդները կամ մարտական գործողությունները»,- գրել Է The Washington Examiner-ը:
Նաեւ հերքում Է հետեւել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերի կողմից: «Այն, ինչպես հրատարակությունը նկարագրում այդ պատմությունը, կեղծիք Է»,- հայտարարել Է պաշտոնյան:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



