Թրամփի օգնականը պատահականորեն ցուցադրել Է Պենտագոնի ղեկավարի հեռախոսահամարը. WP
INTERNATIONAL NEWS The Washington Post-ի թղթակիցը լուսանկարել Է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի հեռախոսահամարով թղթի թերթը, որը գտնվում Էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քիթ Շիլլերի ձեռքին: Մայիսի 15-ին այս մասին հայտնել Է ամերիկյան հրատարակությունը:
Հրատարակությունը հրապարակել Է Թրամփի եւ Շիլլերի լուսանկարը, որի ձեռքում թղթի մի քանի թերթեր են: Դրանցից մեկի վրա հստակորեն երեւում Է Մեթիսի անունը եւ նրա հեռախոսահամարը: Հրատարակության խմբագրությունը դա նկատել Է իր ընթերցողներից մեկի շնորհիվ:
Այնուհետեւ The Washington Post-ի թղթակիցներից մեկը՝ Ռեյչել Մանթեյֆելը, հավաքել Է լուսանկարում պատկերված համարը: «Ես զանգահարեցի: Լսվեց ինքապատասխանիչի ձայնը: Դա նա Էր»,- պատմել Է թղթակիցը:
Դրանց հետո թերթը հանել Է Մեթիսի հեռախոսահամարով լուսանկարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



