Գերմանիայի ԱԳ նախարարը հորդորել է Թուրքիային թույլ տալ գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելին խիստ անհանգստացրել է այն փաստը, որ պաշտոնական Անկարան թույլ չի տվել գերմանացի պատգամավորներին այցելել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Արտգործնախարարը հույս է հայտնել, որ Թուրքիան կհրաժարվի սխալ որոշումից: «Եթե այս որոշումը մնա իբրև վերջնական, այդ ժամանակ չեմ կարծում, թե մենք կմտածենք գերմանացի զինվորներին թողնել Թուրքիայում: Հուսով ենք, որ Թուրքիան կփոխի իր դիրքորոշումը»,- ասել է Գաբրիելը՝ ընդգծելով, որ գերմանացի պատգամավորներին պետք է թույլատրվի գնալ Ինջիրլիքի ռազմաբազա:
Ինջիրլիքի ռազմաբազայում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում ներկայում գտնվում է 260 գերմանացի զինվոր:
Թուրքիայի կառավարությունը կրկին արգելել է Գերմանիայի Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ պատգամավորներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ գտնվող գերմանացի զինվորներին: Գերմանիայի արտգործնախարարությունը հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելմիխին հայտնել է, որ թուրքական կառավարությունն իրենց մայիսի 10-ին հայտնել է գերմանացի զինվորներին տեսակցելու համար ներկայացված պահանջի մերժումը: Հելմիխի կարծիքով՝ թուրքական կողմի որոշման վրա ազդել է այն, որ Գերմանիան բավարարել է դիվանագիտական անձնագիր ունեցոÕ ² թուրք զինվորների՝ ապաստան տրամադրելու դիմումները: Նա տեսակետ է հայտնել այն մասին, թե պաշտոնական Անկարայի մերժումից հետո Գերմանիան պետք է իր զինվորներին հետ կանչի Ինջիրլիքի ռազմաբազայից:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է Ինջիրլիքի ռազմաբազային այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին: «Պետք է ուսումնասիրեն այլընտրանքները: Հորդանանը հավանական տարբերակներից է»,- ասել է նա:
Պաշտոնական Անկարան խնդրի առնչությամբ ասել է, թե այցն «այս պահին նպատակահարմար չէ»:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



