Թուրքիայում քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:
Պատգամավորը մտադիր էր թռնել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք-արաբական հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել են:
Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը: Կուսակցության մյուս համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը և պատգամավոր Նուրսել Այդողանը զրկվել են պատգամավորական մանդատից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



