Կորեացիները ստեղծել են մաշկի վրա սպիների գոյացումը կանխող սոսինձ
INTERNATIONAL NEWSՀարավկորեացի գիտնականները ստեղծել են վնասվածքների ապաքինման համար նախատեսված սոսինձ, որը կանխում է սպիերի առաջացումը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ուշագրավ նորույթը ստեղծվել է միդիաներից վերցված կպչուն սպիտակուցի հիմքով: Նշվում է, որ այդ սպիտակուցներն օգտագործվում են բժշկության մեջ՝ վերքի ծայրերը դեպի իրար ձգելու և սպիերի առաջացումը կանխելու համար:
Հայտնի է, որ նորաստեղծ սոսինձը փորձարկվել է առնետների վրա, որոնց մաշկին մասնագետները խոշոր քերծվածքներ են արել: Գիտնականները կրծողների մի մասի վերքերին սոսինձն են քսել, իսկ մյուսներին՝ ոչ: Արդյունքում սոսնձով մշակված վերքերն անհամեմատ ավելի շուտ են ապաքինվել ու աննշան հետքեր են թողել:
Գիտնականները մտադիր են շարունակել նորույթի փորձարկումները:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



