Դևիդ Բեքհեմը կնոջը հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան 10 մլն դոլարանոց կղզի կնվիրի (լուսանկարներ)
SPORTԱնգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը մտադիր է կնոջը՝ հայտնի դիզայներ Վիկտորիա Բեքհեմին, առաջին անգամ հանդիպելու 20-ամյակի առթիվ նրան ինքնատիպ նվեր մատուցել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մարզիկը պատրաստվում է կնոջ համար Կարիբյան ծովում գտնվող մասնավոր կղզիներից մեկը գնել՝ դրա համար վճարելով մոտ 10 մլն դոլար:
Նշենք, որ վերջին հարցազրույցներից մեկում Վիկտորիա Բեքհեմը խոստովանել էր, որ բախտավոր է Դևիդի պես ամուսին ունենալու համար:
Աղբյուրը մանրամասնում է, որ երիտասարդ ֆուտբոլիստն ապագա կնոջը հանդիպել է 1997թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի խաղից հետո: Դրանից 2 տարի անց զույգն ամուսնացել է: Այժմ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմներն ունեն 4 երեխա:





1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



