ՌԴ ԱԳՆ-ում հերթական կեղծիք են որակել Թրամփի կողմից Լավրովին գաղտնի տվյալների փոխանցումը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ Է տվել չընթերցել ամերիկյան այն թերթերը, որոնք զբաղվում են մտացածին «սենսացիաների» տարածմամբ:
Նա այդ կերպ Է արձագանքել The Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքներին, որտեղ պնդվում Է, թե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող Էր ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովին եւ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակին գերգաղտնի տեղեկատություն հայտնել անցյալ շաբաթ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ժամանակ:
«Տղանե՛ր, դուք կրկին ամերիկյան թերթեր եք կադացե՞լ: Չպետք Է դրանք կարդալ: Դրանք կարելի Է օգտագործել տարբեր կերպ, բայց կարդալ պետք չԷ. վերջին ժամանակներս դա ոչ միայն վնասակար Է, այլեւ վտանգավոր»,- գրել Է դիվանագետը Facebook-ի իր Էջում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



