Alibaba-ի հիմնադիր Ջեկ Ման ամենահարուստ չինացին Է դարձել Forbes-ի վարկածով
INTERNATIONAL NEWSԷլեկտրոնային առեւտրի հսկայի՝ Alibaba Group ընկերության հիմնադիր Ջեկ Ման առաջ Է անցել Wanda Group կորպորացիայի ղեկավար Վան Ցզյանլինից եւ դարձել Չինաստանի ամենահարուստ մարդը: Այդ մասին վկայում են Forbes-ի հանդեսի հրապարակած տվյալները:
Մայիսի 12-ի դրությամբ, Ջեկ Մայի կարողությունը գնահատվում Էր 30,9 մլրդ դոլար, իսկ Վան Ցզյանլինինը՝ 30,7 մլրդ դոլար:
Վան Ցզյանլինը շահույթ Է ստանում հիմնականում անշարժ գույքի եւ զվարճալիքների ոլորտի բիզնեսից: Ջեկ Մայի կարողությունն ավելացել Է այս տարի Alibaba-ի բաժնետոմսերի ավելի քան մեկ երրորդով թանկանալու շնորհիվ՝ ընկերության եկամուտների աճի ֆոնին, գրում Է հրատարակությունը:
Ներկայում Ասիայի ամենահարուստ մարդը, Forbes-ի վարկածով, հոնկոնգյան մուլտիմիլիարդատեր Լի Ցզյաչենն Է: Նրա կարողությունը գնահատվում Է 32,9 մլրդ դոլար:
Alibaba Grup-ը Չինաստանի խոշորագույն ինտերնետ-ընկերությունն Է եւ աշխատում Է Էլեկտրոնային առեւտրի բնագավառում: Այն Ջեկ Մայի կողմից հիմնադրվել Է 1999 թվականին: Ընկերությանը նաեւ պատկանում են մի քանի դուստր ընկերություններ եւ ինտերնետ-հարթակներ՝ Alibaba Pictures-ը, Alibaba.com-ը, AliExpress.com-ը, Taobao.com-ը, Tmall.com-ը:
Dalian Wanda-ն ավելի վաղ զբաղվում Էր գրասենյակային ու բնակելի անշարժ գույքի շինարարությամբ, իսկ ներկայում նաեւ բիզնես Է վարում սպորտի, զբոսաշրջության, ժամանցի ինդուստրիայի եւ կինոյի բնագավառում: Dalian Wanda Group-ը հիմնադրվել Է 1988 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



