Նիգերիայում տասը մարդ է հոսպիտալացվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով
INTERNATIONAL NEWSՆիգերիայի Կրոս Ռիվեր նահանգի Կալաբար վարչական կենտրոնում տասը մարդ կարանտինի Է ենթարկվել Էբոլա վիրուսով վարակվելու կասկածանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Գործակալության տվյալներով՝ երկիրը վիրուսից ազատ էր հայտարարվել դեռ 2014 թվականի հոկտեմբերին:
Համաճարակի ընթացքում Արեւմտյան Աֆրիկայում վտանգավոր հիվանդությունից մահացել է 11 հազար 297 մարդ, վարակվել է եւս 28 հազար 417 բնակիչ:
Ավելի վաղ հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



