Երևանի քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստվել Վերջին զանգի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը
SOCIETYԵրևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի հանրակրթության, մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է մայիսի 26-ին նախատեսված Վերջին զանգի միջոցառումները պաշտաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ և հանրակրթական դպրոցներում ապահովել Վերջին դասի միջոցառումների անցկացումը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տրվել է նաև հանձնարարական համապատասխան աշխատանքներ տանել՝ Ազատության հրապարակում Վերջին զանգի տոնական միջոցառման կազմակերպման ուղղությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



