Գեղարքունիքի մարզում թունաքիմիկատներով թունավորման դեպքերի աճ է արձանագրվել
SOCIETYԳեղարքունիքի մարզում, 2017 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման շրջանի ընթացքում, արդեն արձանագրվել է թունաքիմիկատներով թունավորման 1 դեպք, որը, բարեբախտաբար, չի ավարտվել մահվան ելքով:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Գոհար Սարգսյանը, ի տարբերություն մարզում 2015 եւ 2017 թվականներին գրանցված մեկական դեպքերի, անցած տարի արձանագրվել է ունաքիմիկատներով թունավորման դեպքերի զգալի աճ՝ 11 դեպք:
«Հիվանդացման ցուցանիշը 100000 բնակչի հաշվարկով կազմում է 4.73 (հանրապետական միջին ցուցանիշը 6.3 է): Դեպքերից 6-ն արձանագրվել է Մարտունու, 3-ը՝ Գավառի, 1-ը՝ Սեւանի եւ 1-ը՝ Վարդենիսի տարածաշրջաններում:
Գեղարքունիքի մարզում 2015 եւ 2016 թվականներին թունաքիմիկատներից թունավորման պատճառով մահվան դեպքեր չեն գրանցվել, ինքնասպանության նպատակով թունաքիմիկատների օգտագործման դեպքեր նույնպես չեն արձանագրվել: 2016 թվականի 11 թունավորվածներից 8-ը արական սեռի են, 7-ը՝ 1-5 տարեկան երեխաներ:
Դեպքերի գերակշիռ մասը՝ 8 դեպք, առաջացել են թունաքիմիկատը պատահաբար խմելու պատճառով, այսինքն՝ հետեւանք են թունաքիմիկատների ոչ ճիշտ պահպանման: Այդ մասին է վկայում նաեւ այն փաստը, որ թունավորվածներից 7-ը երեխաներ են, որոնք ծնողների անուշադր ության հետեւանքով ալիմենտար ճանապարհով թունավորվել են:
Դեպքերից միայն 3-ն են, որ առաջացել են գյուղատնտեսական աշխատանքների կատարման ընթացքում՝ սեփական հողամասերը թունաքիմիկատներով մշակելու ժամանակ անհատական պաշտպանիչ միջոցներ չօգտագործելու եւ թունաքիմիկատների հետ աշխատանքի անվտանգության կանոններին չտիրապետելու պատճառով»,- ներկայացրեց Գոհար Սարգսյանը: Թունաքիմիկատների անվտանգ օգտագործման նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Գեղարքունիք» մասնաճյուղի աշխատակիցնրը բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ են տանում մարզում գործող զանգվածային լրատվության միջոցներով եւ անհատական կարգով:
Խոսրով Խլղաթյան
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



