Դրոգբան ծիծաղել է Մանչեսթեր Յունայթեդի նախկին խաղացողների կանխատեսումների վրա
PHOTO«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան ակումբի՝ Անգլիայի առաջնության չեմպիոնությունը նվաճելուց հետո «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել:
Ֆուտբոլիստը բազմաթիվ «սմայլիկներով» ծիծաղել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստներ Պոլ Սքոուլզի, Օուեն Հարգրիվզի և Ռիո Ֆերդինանդի կանխատեսումների վրա:
Նախորդ տարվա սեպտեմբերին «Չելսիի»՝ «Լիվերպուլից» (1:2) և «Արսենալից» (0:3) կրած պարտություններից հետո ՄՅՈւ-ի նախկին երեք խաղացողները «BT Sport»-ի եթերում հայտարարեցին, որ լոնդոնցիներն ընթացիկ մրցաշրջանում չեն հաղթի ԱՊԼ-ում:
Հիշեցնենք՝ այդ պահից ի վեր «Չելսին» 30 տուրում 25 հաղթանակ տարավ և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովեց իր համար ոսկե մեդալները:
Դրոգբայի տարածած տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



