ԻՊ-ն առևանգված թուրք զինվորի դիմաց պահանջել է թուրքական բանտերից ազատել 200 կալանավորի
INTERNATIONAL NEWSԾայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը առևանգած թուրք 21-ամյա զինվոր Սերթեր Թաշի փրկության համար թուրք պաշտոնյաներից պահանջել է ազատ արձակել Թուրքիայի բանտերում գտնվող ԻՊ 200 անդամի:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
ԻՊ-ի արտաքին հարաբերությունների՝ Թուրքիայի գծով պատասխանատուն WahtsApp-ի միջոցով կապվել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության բարձարաստիճան պաշտոնյաներից մեկի հետ, ներկայացրել իրենց պահանջը և տվել այն 200 անձի ցուցակը, որոնց պահանջում են ազատ արձակել: Իսլամիստական կազմակերպությունից հայտնել են, որ առևանգված զինվորի վիճակը լավ է, սակայն Ռուսաստանի կողմից իրականացվող ռմբակոծությունների հետևանքով նրան այլ վայր են տեղափոխել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



