50 տարի անց կրկին ցուցադրվել են Ֆրիդա Կալոյի հագուստն ու աքսեսուարները
PHOTOՎստահաբար կարելի է ասել, որ բոլորին հայտնի մեքսիկ նկարիչ Ֆրիդա Կալոն իր մահից հետո մեծ հետք է թողել արվեստի պատմության մեջ։ Քչերին է հայտնի այն, որ Ֆրիդան որպես ժառանգություն մեզ թողել է իր հագուստի և աքսեսուարների մեծ հավաքածու, որոնք մոտավորապես 50 տարի փակի տակ մնալուց հետո կրկին երևան են եկել։

Ֆրիդայի ամուսինը՝ Դիեգո Ռիվերան, կնոջ մահից հետո որոշել էր նրան պատկանող ամեն ինչը փակել տան լոգարանում և առնվազն 15 տարի գաղտնի պահել։ Սակայն Դիեգոն մահացավ 1957 թվականին, իսկ Կալոյի իրերը փակի տակ մնացին մինչև 2004 թվականը, մինչև մի թանգարան որոշեց ցուցադրել դրանք։
Հետևյալ բացառիկ լուսանկարները անելը վստահվեց ճապոնացի լուսանկարիչ Իշիուչի Միյակոյին։

Կալոյի ականջօղերը

1953 թվականին Ֆրիդայի մի ոտքն անդամահատեցին, ինչի պատճառով նա պրոթեզային ոտք էր կրում։

Կատու-ակնոցները

Ֆրիդայի հայտնի շրջազգեստներից մեկը

Ֆրիդայի ազգային հագուստը։ Ի դեպ՝ նրա մի ոտքը մյուսից բարակ էր, ինչի պատճառով նա սովորաբար երկար զգեստներ էր կրում։

Նրա կոշիկները, որոնք մասամբ շտկում էին ոտքերի երկար ու կարճ լինելը։

Կալոյի փիրուզագույն լողազգեստը

Ֆրիդայի՝ սեղմիրանին (կորսետ) կցված զգեստը
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



