Սիրիայի Դեյր Էլ Զոր նահանգում ավիահարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում` 12 երեխա
INTERNATIONAL NEWSԼուսաբացին Սիրիայի սահմանային Դեյր Էլ Զոր մահանգում, որը գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության տակ, տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով 30 մարդ է զոհվել:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը` վկայակոչելով Լոնդոնում գործող Մորդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնին, զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են, որոնց թվում` տասնյակից ավելի երեխաներ:
Իրավապաշտպան կենտրոնի տվյալներով` ավիահարվածն Իրաքի հետ սահմանին գտնվող Ալ-Բուքամալ քաղաքում, ամենայն հավանականությամբ, հասցրել է ԱՄՆ-ի գլխավորած ռազմական կոալիցիայի ինքնաթիռը: Ավիահարվածները խոցել են բնակելի թաղամասերը և մոտակա մզկիթը` վիրվորելով տասնյակ մարդկանց: Նշվում է, որ զոհերի թվում 12-ը երեխաներ են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



