Թրամփը Լավրովին պատմել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու ԻՊ-ի պլանների մասին. ABC
INTERNATIONAL NEWSՏեղեկատվությունը, որն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայտնել Է Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ, վերաբերել Է մարդատար ինքնաթիռ պայթեցնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պլաններին: Այս մասին հայտնել Է ամերիկյան ABC հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի աղբյուրների վարկածով՝ այդ տեղեկություններն սկզբնապես ստացվել են ԻՊ-ի շարքերում գործող իսրայելացի լրտեսի կողմից: Խոսքը վերաբերել Է ԱՄՆ մեկնող ինքնաթիռում ահաբեկչական գործողություն կազմակերպելու զինյալների մտադրություններին: Այդ նպատակով ծայրահեղականները որոշել են օգտագործել նոութբուքի կոպուսում թաքցված ռումբ:
Վաշինգտոնն այս հետախուզական տվյալները համարել Է վստահության արժանի եւ հենց այդ պատճառով Է քննարկել Եվրոպայի երկրներից ԱՄՆ ժամանող ինքնաթիռների սալոն նոութբուքեր տանելու արգելք սահմանելու հնարավորությունը: ABC-ի պնդմամբ՝ այն բանից հետո, երբ Թրամփը Լավրովին հայտնել Է հիշյալ տեղեկությունները, լրտեսի կյանքին վտանգ Է սպառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



