ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության եւ պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաեւ ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի եւ Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին: Այս մասին ասված Է հրապարակված նամակում, որն ուղարկվել Է երկու կոմիտեների հանրապետական նախագահներին:
Դեմոկրատները նրանց կոչ են արել «անհապաղ հետաքննություն սկսել եւ պարզել, թե Թրամփը եւ նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են արդյոք այն հետաքննությանը խոչընդոտելու դավադրությանը», որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն, արդարադատության նախարարությունը եւ Կոնգրեսը վարում են «նրա (Թրամփի) նախագահական ընտրարշավի անդամների եւ ռուս պաշտոնատարների հետ նրանց շփումների նկատմամբ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



