Անատոլի Մաթևոսյանի կինը 50 հազար դոլար փոխառություններ ունի
SOCIETYՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանի կինը՝ Հասմիկ Շահումյանը, 2016 թ. 50 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ է ունեցել: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Բացի այդ փոխառություններից պաշտոնյայի կինը հայտարարագրել է 7 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ և 1 միլիոն 833 հազար դրամ տարեկան եկամուտ, որ ստացվել է տրված փոխառությունների՝ վարկերի, դիմաց ստացված տոկոսից:
Անատոլի Մաթևոսյանի դրամական միջոցները նախորդ տարի որոշակիորեն ավելացել են: Եթե տարեսկզբին նրա բանկային հաշիվներին եղել է 25 միլիոն 500 հազար դրամ, ապա արդեն տարեվերջին՝ 33 միլիոն դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը Մաթևոսյանին բերել է տարեկան 13 միլիոն 729 հազար դրամի եկամուտ:
Նշենք, որ վերջինս այս պաշտոնն է զբաղեցնում արդեն մոտ 8 տարի: Նա Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ էր նշանակվել 2009 թ.:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



