Վանաձորի եւ Գյումրու սոցիալական հաստատությունների սաները կանցնեն վեբ-ծրագրավորման դասընթացներ
SOCIETYՎանաձորի եւ Գյումրու երկու սոցիալական հաստատությունները հնարավորություն կստանան եռամսյա ժամկետում անվճար մասնակցել վեբ-ծրագրավորման դասընթացների, որոնք իրականացնում է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ և աջակցությամբ: 2017 թվականի մայիսի 10-ից մեկնարկած դասընթացների շարքը նախատեսված է «Վանաձորի երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի և Գյումրու «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպության շահառուների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՔՐՈՆԻՄԵՏ» կենտրոնի մամուլի բաժնից, սաները հնարավորություն կունենան ուսումնասիրել HTML/CSS, Photoshop ծրագրերը՝ դասընթացի ավարտին ներկայացնելով ինքնուրույն ստեղծած վեբ-կայքերը:
«ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի հետ համագործակցում ենք ավելի քան 3 տարի: Հուսով ենք, որ մեր փոխհամագործակցությունը շարունակական բնույթ կկրի և բազում հնարավորություններ կընձեռի երիտասարդներին ավելի լավ ապագա կերտելու և մեծ գիտելիքներ ձեռք բերելու հարցում»- նշել է ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը (ԳՏՏԿ) գիտակրթական հիմնադրամ է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կենտրոնն իր հիմնադրման օրվանից աշխատում է ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի՝ հյուսիսային տարածաշրջան` նպաստելով երկրի տնտեսության հզորացմանը և երկրում ՏՏ բնագավառի առաջխաղացմանը: Հիմնադրամն իրականացնում է երկամյա հետբուհական կրթական ծրագիր` Վեբ-տեխնոլոգիաների և Մոբայլ-տեխնոլոգիաների բաժիններում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



