Fox News-ի հաղորդավարուհի Գիլֆոյլը հայտարարել Է, թե իրեն կարող են նշանակել Թրամփի մամուլի քարտուղար
INTERNATIONAL NEWS Fox News ալիքի հաղորդավարուհի եւ նախկին դատախազ Քիմբեռլի Գիլֆոյլը Mercury News թերթին հայտարարել Է, որ իր թեկնածությունը քննարկում են ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնի համար՝ Շոն Սփայսերի փոխարեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես հայրենասեր եմ, ինձ համար պատիվ կլինի ծառայել երկրին: Կարծում եմ՝ դա ցնցող աշխատանք կլինի»,- ասել Է Գիլֆոյլը:
Գիլֆոյլը, որը 48 տարեկան Է, աշխատել Է դատախազ, իսկ այժմ Fox News հեռուստաալիքում հանդես Է գալիս որպես The Five հաղորդման հինգ վարողներից մեկը:
Սփայսերի պաշտոնակության մասին լուրերը շրջում են անցյալ շաբաթվանից. ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների աղբյուրները պնդում են, որ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ Է իր մամուլի քարտուղարից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



