Շարժայում տեղի է ունեցել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի ուսումնական տարվա վերամուտը
INTERNATIONAL NEWSԱրաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ Վրդ. Սարգիսյանի գլխավորությամբ Շարժայի Պիեր Քեոսյան սրահում տեղի է ունեցել Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կիրակնօրյա վարժարանի ուսումնական տարվա վերամուտը:
Այս առիթով Հայր Սուրբը հանդես է եկել իր խոսքով` մանուկներին ու պատանիներին հորդորելով պահել Քրիստոսի հանդեպ ունեցած սերը և ամրապնդել այն աղոթքով:
Իր խոսքի ավարտին Հայր Սուրբը բարձր է գնահատել վարժարանի աշխատակազմի գործունեությունը, որը մեծ աշխատանք է տանում կիրակնօրյա վարժարանը գաղութի զավակաների համար ավելի սիրելի դարձնելու ուղղությամբ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



