Yerevan, 06.May.2026,
00
:
00
BREAKING


«Հայ տղամարդկանց կույս է պետք, ինչ-որ կով՝ իրենց ցեղը վերարտադրելու համար». Սերգեյ Դանիելյան

LIFE

Ասում են՝ կին լինելն արդեն դժվար է այն առումովորհիմնականում ստիպված ես գործ ունենալ տղամարդկանց հետԻնչո՞ւ է այդպես եւի վերջոի՞նչ են ուզում կանայք «խեղճ» տղամարդկանցիցԱյս մասին է մեր զրույցը Հայաստանիամենախարիզմատիկ դերասաններից մեկի՝ Սերգեյ Դանիելյանիհետ:

Ձեր գնահատմամբ, հայ կանայք ինչ-որ ազգային առանձնահատկություն ունե՞ն:

Այո՛, ինչպես նաեւ տղամարդիկ: Դա, հավանաբար, ավելորդ բարդույթններն են, ընտանիքին ծայրահեղ նվիրվածությունը: Այսինքն՝ մեր կանանց դեպքում, առաջին հերթին, ամեն ինչ ընտանիքի, ամեն ինչ երեխաների համար է, հետո միայն՝ իրենց, ուստի մեր կանայք, հատկապես՝ իմ սերնդի կանայք, արագ ծերանում են, քանի որ բավականաչափ չեն հետեւում իրենց: Հիմա, սակայն, միտումները փոխվում են, բայց հին դրվածքները դեռ մնում են: Կցանկանայի, որ պահպանենք մեր բոլոր լավ որակները, իսկ մնացածը եվրոպական լիներ:

Իսկ կարո՞ղ եք բացել փակագծերը. ի՞նչն եք  համարում դրական հին դրվածքներում եւ որոնցից կցանկանայիք ձերբազատվել:

Կցանկանայի, որ այդ նվիրվածությունն ընտանիքին, տղամարդուն մնա, բայց միաժամանակ կինը չմոռանա իր մասին: Որպեսզի ժամանակ մնա բոլոր ֆիթնես ակումբների համար, որպեսզի պահպանի գեղեցկությունն ու առողջությունը: Սկզբունքորեն նույնն էլ կմաղթեմ մեր տղամարդկանց:

Ես չեմ ուզում տարանջատել տղամարդկանց ու կանանց, չնայած ներկայացումներ ունեմ, որոնք կանացի թեմաների են նվիրված, սակայն իրավունքների հարցում եւ կենցաղում չեմ ուզում նրանց բաժանել:

Կան կանացի եւ տղամարդկային առանձնահատկություններ, ինչն է կանանց համար կարեւոր, ինչը՝ ոչ: Ես կցանկանայի, որ կնոջ համար կարեւոր լիներ ոչ միայն ժամանակին ճաշ պատրաստելը, այլեւ գեղեցիկ հագնվելը, ժամանակին ավելորդ քաշից ազատվելն ու իրենց հետեւելը, որպեսզի նույնն էլ տղամարդն անի, քանի որ տղամարդկանց այդ երկրորդ չափի կուրծքն ու փորն այնքան էլ էսթետիկ չեն, չնայած, չգիտես ինչու, տղամարդկանց դա ներում են, կանանց՝ ոչ:

Շատ հայ տղամարդիկ մշտապես դժգոհում են հայուհիների դեմքի «չպատճառաբանված մուննաթից»: Դուք նման բան նկատե՞լ եքեթե այոապա ինչի՞ հետ եք կապում:

Այո՛, կա նման բան:  Բայց դա տղամարդկանցից պաշտպանվելու միջոց է, որոնք անպայման ուզում են նրանց հետ քնել: Հասկանո՞ւմ եք, մեզ մոտ լավ իմաստով սիրախաղի՝ ֆլիրտի փուլ չկա, երբ ուզում ես հաճելի բան ասել, գոհացնել ինչ-որ բանով, մեր աչքերում վավաշոտություն է, այդ պատճառով կինը ստիպված է  դեմքին «մուննաթ» արտահայոտություն տալ, իսկ եթե նրան հարցնում եք ժամը քանիսն է՝ կոպտում է: Չնայած պետք է ասել, որ դա նույնպես աստիճանաբար փոխվում է: Ես հաճախ եմ փողոցում կանանց տեսնում, ովքեր ինձ պարզապես ժպտում են:

Երբ 20 տարեկան էի, նման բան չէր լինում, եթե անգամ հայտնի արտիստ էր, կանայք, միեւնույն է, չէին ժպտում: Հիմա ժպտացող կանայք կան, եւ դա ինձ դուր է գալիս:

Այսինքն՝ կարծրատիպերը, թե եթե կինը քեզ ժպտում է, ուրեմն՝ ուզում է, աստիճանաբար կոտրվում են: Հիմա մուննաթը հիմնականում իմ սերնդի կանանց դեմքին է, երիտասարդության շրջանում նման բան չեմ տեսնում: Հնարավոր է՝ ես այնքան էլ օբյեկտիվ չեմ, հնարավոր է՝ նման դրական վերաբերմունք կա իմ նկատմամբ՝ ելնելով որոշակի հանգամանքներից, բայց դա ինձ դուր է գալիս:

Իսկ տղամարդկանց դեպքում նման փոփոխություններ նկատո՞ւմեք:

Իսկ տղամարդկանց մոտ... Մենք ընդհանրապես տղամարդկանց առումով խնդիր ունենք: Ընդ որում՝ խնդիրը շատ մեծ է: Մենք հրաշալի կանայք ունենք, յուրաքանչյուր երրորդ կնոջ վրա հաստատ կարելի է հույս դնել ու վստահել, իսկ տղամարդկանց դեպքում բոլորովին այլ է: Տղամարդիկ մինչեւ հիմա շատ բարդույթավորված են, եթե անգամ եվրոպական արտաքին ունեն, հոգու խորքում դեռ կանանց չեն հասել: Ես դա զգում եմ նաեւ երիտասարդների շրջանում. նրանց անպայման կույս է պետք, անպայման ինչ-որ կով է պետք՝ իրենց ցեղը վերարտադրելու համար:

Միաժամանակ՝ նա կարող է շատ առաջադեմ լինել, բայց եթե ավելի խորը գնաս, դեռ շատ վատ բաներ կան, որոնք եկել են մեր նախնիներից ու անհամատեղելի են ժամանակակից կյանքի հետ: Այսինքն՝ նա չի հանդուրժի կնոջ, ով ավելի շատ է վաստակում, որի մեքենայում մեխանիկական, այլ ոչ թե ավտոմատ փոխանցման տուփ է: Այսինքն՝ մեր տղամարդը դեռ վախենում է իր հավասարի հետ գործ ունենալ, նա դեռ վախկոտ է: Տեսքից մաչո է, փող է վաստակում, բայց տուր նրան իր մակարդակի կնոջ, եւ նա անմիջապես կվերածվի ագրեսիվ ու տխմար էակի:

Իսկ որքա՞ն է հարկավոր տղամարդուն՝ կնոջ մակարդակինհասնելու համար:

Կարծում եմ՝ կյանքն աստիճանաբար ամեն ինչ կփոխի: Նրանք արդեն սկսել են ավելի շատ հետեւել իրենց, մեր տղամարդիկ սկսել են ավելի քիչ «բուրել»: Չե՞ք նկատել: Նրանք ավելի քիչ կուրծք ու փոր ունենք: Այսինքն՝ արտաքնապես ուզում են հասնել կանանց, նմանվել կինոյի մեջի տղերքին, տղաների, որոնց հանդիպել են արտասահմանում, բայց ներսը դեռ մնում է: Դրան նույնպես բացատրություն կա. կանայք ավելի ճկուն են, նրանք հեշտությամբ են ընկալում ամեն ինչ, նրանք բնական ինտուիցիա ունեն եւ շատ արագ են ընկալում: Տղամարդը պատ է, նա մշտապես պաշտպանվում է, ուստի եթե արտաքուստ նա homo sapiens է, ներսում դեռեւս նեանդերթալցի է, եթե անգամ կրթված տղա է:

Ես գիտեմ դերասանների, ովքեր չեն թողնում, որ իրենց կանայք աշխատեն արվեստի ոլորտում, որ ընդհանրապես իրենց կանայք աշխատեն: Այսինքն՝ խոսքը ոչ միայն սովորական աշխատողների, այլեւ մտավոր աշխատանքի մարդկանց մասին է, որոնք կարդացել են համաշխարհային գրականություն, գիտեն օտար լեզուներ, բայց միաժամանակ ուզում են, որ իրենց կինը խոհանոցային կով լինի: Անձամբ ես նախընտրում եմ սառնարանի կաթը:

Դե, հավանաբար, ձեզ համար ամենաբարդ հարցը: Ի՞նչ են ուզում կանայք:

Կանայք ուզում են այն, ինչ ցանկացած նորմալ մարդ. ուզում են ներկայանալ հանրությանը, աշխատել, ընտանիք ունենալ, նորմալ տղամարդ ունենալ, ով իրեն կհասկանա, որի հետ սեքսից հետո խոսելու բան կա, կանանց համար շատ կարեւոր է զգալ, որ իրեն սիրում են, որ իրեն լուրջ են ընդունում, որ իրեն առանց առիթի չեն խանդում:

Ահա եւս մի առանձնահատկություն. մեր տղամարդիկ շատ խանդոտ են, քանի որ ինքնաբավ չեն: Ես հանդիպել եմ շատ երիտասարդների, ովքեր հայտարարում են, թե չեն ուզում գեղեցիկ կնոջ հետ լինել, քանի որ նրան կնայեն: Այսինքն՝ դա արդեն հիվանդություն է: Կանայք չեն ուզում գործ ունենալ այդպիսի տղամարդկանց հետ, ուստի մենք մեծ խնդիր ունենք հասարակության մեջ. մեր կանայք չեն կարողանում իրենց արժանի տղամարդ գտնել, ուստի շատերը նաեւ ամուսնանում են ավագ սերնդի տղամարդկանց հետ:

Տղամարդիկ մեծանում են քառասունից հետո, իսկ կինը կին է ծնվում: Դուք տեսնում եք բոլոր այդ խաղերը՝ բիլիարդ, թենիս, թղթախաղ. այդ ամենը տղամարդկանց համար է: Դուք տեսե՞լ եք կնոջ, որը ասի. «Դե,  մենք վաղը գնում ենք բիլիարդ խաղալու»: Ո՛չ: Դա նրան պետք չէ: Կինը տանն է, եւ դա ամեն ինչ է: Տղամարդիկ շատ երկար են երեխա մնում: Եվ, ահա, կինն ուզում է, որ նրա կողքին լինի այդ նույն երխան, որը նաեւ ապուշ չլինի: Դրանք տարբեր բաներ են:

Ստացվում է՝ կանայք այնքան էլ շատ  բան չեն ուզումԱյդդեպքում ինչո՞ւ է «սեքսից հետո զրույցի» ապահովումը խնդիրներիխնդիրեթե անգամ շատ ընդհանուր թեմաներ եւհետաքրքրություններ կանԻնչո՞ւ է տղամարդկանց համարայդպես դժվար հասկանալոր այդ կոնկրետբայց ոչ անկարեւորպահին կինն ինչ-որ ուրիշ բան է ուզում:

Կանայք մշտապես «ինչ-որ ուրիշ» բան են ուզում եւ ոչ միշտ գիտեն՝ ինչ: Կինը կարող է նախորդ օրվանից պատրաստել մի հագուստ, որի վրա առավոտյան չի էլ նայի, կինը կարող է գնել չորրորդ զույգ կոշիկը, բայց այդպես էլ երբեք չհագնել: Եվ հենց կինն էլ չի հասկանում՝ ինչ է ուզում: Նա մեծ ինտուիցա ունի, բայց քիչ ուղեղ: Տղամարդկանց մոտ հակառակն է՝ նա խելացի է, բայց ինտուիցիա չունի, ուստի հաճախ չի կարողանում հասնել կնոջը: Դրանում է կնոջ եւ տղամարդու տարբերությունը, եւ դա նույնիսկ լավ է, քանի որ դա օգնում է հասնել ներդաշնակության. եթե մեկի մոտ մեծ է ինտուիցիան, մյուսի մոտ՝ ուղեղը, կարող է նորմալ ընտանիք ստացվել, եւ անկողնում նորմալ կլինի, եւ ընդհանուր թեմա կգտնվի:

Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր կանանց:

Նորմալ տղամարդ, եւ ոչ թե 30-40 տարվա տարբերությամբ, այլ 3-5 կամ լավ՝ 10  տարվա տարբերությամբ, բայց ոչ ավելին: Եվ որ այդ միությունը լինի ոչ միայն սերնդի շարունակության համար, այլ որ նրանք նաեւ ընկերներ լինեն, որպեսզի խոսելու ընդհանուր թեմա ունենան: Քանի որ ընկերները նարդի խաղալու համար չեն, չէ՞: Մենք տղամարդկանց առումով խնդիր ունենք. պետք է նորմալ տղամարդ դաստիարակենք, իսկ եթե նրանք չկան՝ մեղավոր են կանայք, քանի որ կանայք են մեզ ծնում ու ապուշների դաստիարակում:

Մի՛ արեք դա: Մի դրեք տղաներին ձեր գլխին, նրանք առանց այդ էլ գլխի վրա են: Տղամարդն առանց այն էլ ֆիզիոլոգիապես հաղթում է կնոջը. նա չի ծննդաբերում, ամիսը մեկ չի տառապում, այսինքն՝ նա արդեն բոնուս ունի, էլ ինչի՞ համար նրան գլխի վրա դնել, հետո զարմանալ, թե ինչ է նրանից ստացվել: Դուք ինքներդ եք նրանց այլանդակ դարձնում, պետք չէ՛:

Նանա Վագրամյան

NEWS.am STYLE

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns