Ուկրաինայի առաջին նախագահ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել
INTERNATIONAL NEWS Ուկրաինայի առաջին նախագահ Լեոնիդ Կրավչուկը սրտի բարդ վիրահատություն Է տարել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ուկրաինական «Գորդոն» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի շրջապատի մի աղբյուր:
Նշվում Է, որ վիրահատության ժամանակ, որը կատարվել Է Կիեւում՝ Ուկրաինայի առողջապահության նախարարության Սրտի ինստիտուտում, Կրավչուկին չորս ստենտ են դրել:
«Ընդունելիս նախաինֆարկտային վիճակ Է եղել: Բացել են երեք պսակաձեւ զարկերակներ: Այժմ ամեն ինչ լավ Է, նա արդեն հիվանդասենյակում Է»,- հայտնել Է հրատարակության զրուցակիցը:
Նրա տեղեկատվությամբ՝ Կրավչուկն այժմ իրեն նորմալ Է զգում:
Կրավչուկն Ուկրաինայի առաջին նախագահն Է եղել 1991 – 1994 թվականներին, այժմ նա 83 տարեկան Է: Վերջին տարիներին նա պարբերաբար հայտնվում Էր զանգվածային լրատվամիջոցներում եւ մեկնաբանում Ուկրաինայի իրադարձությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



