Թրամփի վրա հարձակումները պետական հեղաշրջման փորձ են հիշեցնում ԱՄՆ-ում. CNBC
INTERNATIONAL NEWSԱմերիկյան ԶԼՄ-ներում այն բանի շուրջ շարունակվող շահարկումները, թե նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Սպիտակ տանը կայացած զրույցի ընթացքում իբր գաղտնի տեղեկատվություն Է հրապարակել, ստիպում Է ենթադրել, որ ԱՄՆ-ում պետական հեղաշրջման փորձ Է ձեռնարկվում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը մայիսի 16-ին հայտնել Է CNBC հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ջեյք Նովակը՝ մեկնաբանելով այն պնդումները, թե անցած շաբաթ ԱՄՆ-ի ղեկավարը ՌԴ ԱԳ նախարարին գաղտնի տեղեկություններ Է փոխանցել ահաբեկչության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ:
«Դա իրոք տեղեկատվական ռումբ Է»,-նշել Է Նովակը: Սակայն, ընդգծել Է նա, «խոսքն այն մասին չԷ, որ նախագահ Թրամփը ինչ-որ հանցագործություն Է կատարել»:
«Նորությունը, որն իրոք պետք Է անհանգստություն առաջացնի, այն Է, որ Միացյալ Նահանգների օրինականորեն ընտրված նախագահի դեմ, ինչպես երեւում Է, քաղաքական հեղաշրջման փորձ Է ձեռնարկվում»,-նշել Է CNBC-ի մեկնաբանը:
Նա ասել Է, որ ներկայիս սկանդալն սկսվեց այն բանից հետո, երբ «ամենաբարձր մակարդակով ինչ-որ մեկը կառավարությունում տեղեկատվության արտահոսք սարքեց այն քննարկումների վերաբերյալ, որոնք Թրամփն ունեցել Է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»: «Դա պոտենցիալ առումով շատ լուրջ հանցագործություն Է, եւ դա տեղի Է ունենում արդեն ոչ առաջին անգամ»,-հիշեցրել Է Նովակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



