Շանհայում բացվել Է պարենամթերքի SIAL China Ասիայում խոշորագույն միջազգային ցուցահանդեսը
CULTURE Շանհայում մայիսի 17-ին բացվել Է պարենամթերքի SIAL China-2017 Ասիայում խոշորագույն 18-րդ միջազգային ցուցահանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ամեն տարի այս ընդգրկուն միջոցառումը, որը վերջին 16 տարիներին անցկացվում Է Շանհայում (առաջին ցուցահանդեսը տեղի Է ունեցել Պեկինում 2000 թվականին), գրավում Է մեծածախ ու մանրածախ առեւտրի շուկայի ներկայացուցիչներին, խմիչքների եւ սննդամթերքի արտադրողներին, հյուրանոցային բիզնեսի, ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին եւ մթերային բիզնեսի հետ կապված բազմաթիվ այլ խաղորդների:
Այս տարի SIAL China-ն անցկացվում Է Շանհայի նոր միջազգային ցուցահանդեսային կենտրոնում եւ գրեթե 150 հազար քառակուսի մետր տարածք Է ընդգրկում: Աշխարհի 70 երկրների շուրջ 3,2 հազար մասնակիցներ իրենց արտադրանքն են ցուցադրում 13 սրահներում տեղավորված թեմատիկ տաղավարներում: Սպասվում Է, որ ցուցահանդես կայցելեն պարենամթերքի ոլորտի շուրջ 80 հազար պրոֆեսիոնալներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



