Ժնեւում Sotheby՚s-ի աճուրդում 57 մլն դոլարով վաճառված ականջօղերն ամենաթանկն են դարձել աշխարհում
SOCIETY Շվեյցարիայում կայացած Sotheby՚s-ի աճուրդում 57,4 միլիոն դոլար ռեկորդային գնով վաճառվել են ադամանդե ականջօղեր՝ յուրաքանչյուրը գրեթե 16 կարատ քաշով: Միեւնույն ժամանակ վճարված գումարն Էապես ցածր Է եղել սկզբնական գնահատումներից. լոտի դիմաց ակնկալվում Էր ստանալ 70 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկու քարերն Էլ ոչ մի թերություն չունեն եւ արդյունահանվել են Հարավաֆրիկյան Հանրապետության հանքահորերում: Ականջօղերի գնորդը գերադասել Է մնալ անհայտ:
Ականջօղերն ստացել են «Ապոլոն եւ Արտեմիս» անվանումները: Դրանք լիովին նույնական են բացառությամբ գույնի՝ «Արտեմիս» ադամանդը վարդագույն Է, իսկ «Ապոլոնը՝ երկնագույն:
Այս առնչությամբ ադամանդների արժեքը նույնպես տարբեր Է: «Արտեմիս» քարը վաճառվել Է 15,5 միլիոն դոլարով, իսկ «Ապոլոնը»՝ 42,5 միլիոն դոլարով:
Գնի այս տարբերությունը բացատրվում Է նրանով, որ երկնագույն ադամանդները հանդիպում են ավելի հազվադեպ, քան վարդագույնները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



