Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Մեն կղզու մրցաշարում
SPORTՇախմատի Հայաստանի հավաքականի անդամներից, ովքեր հանդես են գալիս Մեն կղզու մրցաշարում, միայն Գաբրիել Սարգսյանն է 6-րդ տուրում կիսել միավորը մրցակցի հետ:
Անգլիական Մեն կղզում ընթացող միջազգային մրցաշարում Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսիսյանը զիջեցին իրենց պարտիաներում, իսկ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղաց: Այս տուրից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը: Մելքումյանը և Մովսիսյանը մնացել են նույն 4-ական միավորով:
Մեն կղզու մրցաշարում առաջին տեղը զբաղեցնողը կստանա 10 հազար ֆունտ, իսկ 2-րդ, 3-րդ տեղերում հանգրվանողները`համապատասխանաբար 5 հազար և 3 հազար ֆունտ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



