Ամենավառ թրենդը․ գունավոր կոշիկները ճիշտ համադրելու գաղտնիքները
PHOTOԳարուն-ամառ սեզոնն առանձնանում է իր վառ ու բազմագույն ներկապնակով։ Այս սեզոնին նորաձև է ոչ միայն գունավոր հագուստը, այլև կոշիկները։
Cosmo-ն գրում է, որ շատերը վախենում են գունավոր կոշիկներ գնել, քանի որ կարծում են, որ դրանք չեն համապատասխանի իրենց հագուստի հետ։ Ահա, թե ինչպես ու ինչի հետ կարող եք համադրել գունավոր կոշիկները։
Բարձրակրունկ կոշիկներ
Վառ կոշիկները կլրացնեն ձեր կերպարը։ Դրանք համապատասխանում են ոչ միայն երեկոյան, այլև առօրյա կերպարը։ Այսպիսի կոշիկներով մշտապես ուշադրության կենտրոնում կլինեք։ Կարող եք դրանք և զգեստների, և տաբատների հետ համադրել, կարևոր է միայն չափը չանցնել ու շատ վառ գույնի հագուստ չընտրել։
Օքսվորդ, Բրոգի, Լոֆեր
Այս կոշիկներն ոչ միայն շատ նորաձև են, այլև բավականին հարմարավետ են։ Դրանք նույնպես կարելի է համադրել ինչպես երեկոյան, այնպես էլ առօրյա կամ դասական հագուստի հետ։ Այս դեպքում նախընտրելի են անփայլ և ավելի նուրբ գույներ ունեցող տարբերակները։
Մարզակոշիկներ
Մարզակոշիկներն այս տարվա ամենատարածված թրենդն են։ Դրանք կարող են փոխարինել բոլոր տեսակի կոշիկներին և հայտնվել նույնիսկ դասական կերպարներում։ Այս դեպքում որքան վառ ու խենթ գույներ ունեն ձեր մարզակոշիկները, այնքան ավելի լավ։