Իրանում հանձնարարել են ընտրությունների արդյունքները հրապարակել փուլ առ փուլ
INTERNATIONAL NEWS Իրանի պահպանների խորհուրդը ներքին գործերի նախարարությանը հանձնարարել Է հրապարակել երկրի նախագահի միջանկյալ ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել Է խորհրդի ներկայացուցիչ Աբաս Ալի Քադհոդային:
Ավելի վաղ Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել Էր, որ հրապարակվելու Է քվեարկության ամփոփիչ արդյունքը, իսկ միջանկյալ արդյունքները չեն հայտարարվի:
«Ուշադրության առնելով Իրանի նախագահի ընտրությունների թեմայի զգայուն լինելը՝ հանձնարարում ենք քվեարկության արդյունքները հայտարարել աստիճանաբար»,-IRIB հեռուստաալիքը մեջբերում Է Պահպանների խորհրդի ներկայացուցչի խոսքը, որի գործառույթներից մեկը ընտրություններում թեկնածությունների հաստատումն Է, ինչպես նաեւ ընտրություններին հետեւելը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



