Լեհաստանում առնվազն երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունից
INTERNATIONAL NEWSԼեհաստանում երկու մարդ Է զոհվել վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է փրկարարների ներկայացուցիչը, որի ճեպազրույցը հեռարձակել Է լեհական հեռուստատեսությունը:
«Շենքի փլատակներից դուրս են բերել երկու մարդու մարմին»,-ասել Է փրկարարների ներկայացուցիչը:
Նա նշել Է, որ ներկայում շարունակվում Է փրկարարական գործողությունը, քանզի չի բացառվում, որ փլատակների տակ Էլի մարդիկ կան: Նաեւ հրշեջները պատահարի վայրը ողողում են ջրով, որպեսզի արտադրության մեջ եղած վառոդը չպայթի:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ մայիսի 17-ի առավոտյան պայթյուն Է տեղի ունեցել Ստորին Սիլեզիայի Մոնկոլնի վառոդի արտադրության գործարանում: Պայթյունի հետեւանքով վիրավորվել Է 17 մարդ: Նրանցից 15-ը դիմել են բժիշկների, չորս հոգի հոսպիտալացվել Է, եւ նրանցից մեկին արդեն բաց են թողել հիվանդանոցից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



