Իրանի նախագահի թեկնածուն հորդորել Է ընտրություններում քվեարկել Հասան Ռոուհանիի օգտին
INTERNATIONAL NEWSԻրանի նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան երկրի քաղաքացիներին հորդորել Է ընտրություններում քվեարկել Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանիի օգտին, որն իր թեկնածությունն Է առաջադրել երկրորդ ժամկետի համար: Այդ մասին հայտնել Է ISNA գործակալությունը:
«Ես ցանկանում եմ, որ բոլոր թանկագին հայրենակիցներս իրենց ձայնը տան պարոն Հասան Ռոուհանիին՝ պահպանելու համար Իրանը, նրա հեղինակությունն ու ապագան, ինչպես նաեւ երկրի անվտանգությունը»,- գործակալությունը մեջբերում Է Հաշեմի-Թաբայի խոսքը, որը Իրանի նախագահի չորս թեկնածուներից մեկն Է:
Այն բանից հետո, երբ նախագահական մրցարշավից դուրս եկան երկրի ղեկավարի պաշտոնի երկու հավակնորդներ, թեկնածուները մնացին ընդամենը չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոուհանին, այաթոլլա Իբրահիմ Ռայիսին, նախկին փոխնախագահ Մոստաֆա Հաշեմի-Թաբան եւ պահպանողականներից թեկնածու Մոստաֆա Աղա-Միրսալիմը:
Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



