Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը
INTERNATIONAL NEWS Ֆրանսիայում հրապարակվել Է նոր կառավարության կազմը, որն աշխատելու Է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ժան Իվ լե Դրիանը, որն ավելի վաղ գլխավորում Էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը, նշանակվել Է հանրապետության արտաքին գործերի նոր նախարար: Այդ մասին մայիսի 17-ին հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում:
Երկրի պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սիլվի Գուլարը: Փարիզյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ Գուլարն ավելի վաղ հանդես Էր գալիս հաջակցություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման, նա եվրապատգամավոր Է, ներկայացնում Է «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը:
Ֆրանսիայի Էկոնոմիկայի նոր նախարար Է դարձել «Հանրապետականներ» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր Բրյունո լե Մերը: Նա անցյալում եղել Է Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար, գյուղատնտեսության, պարենամթերքի, ձկնորսության գործերի եւ տարածքային պլանավորման նախարար:
Ֆրանսիայի արդարադատության նախարար Է հայտարարվել Ֆրանսուա Բայրուն՝ «Դեմոկտրատական շարժում» կենտրոնամետ կուսակցության առաջնորդը:
Ինչպես հայտնել են Ֆրանսիայի կառավարությունում, նախարարների նոր կաբինետն առաջին նիստը կգումարի մայիսի 18-ին:
Մայիսի 15-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ Է նշանակել Էդուար Ֆիլիպին եւ հանձնարարել նրան՝ կազմել կառավարություն: 46-ամյա Ֆիլիպը Հավրի քաղաքագլուխն Էր, Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հանրապետականներ» կուսակցությունից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



