Պայմանագրային զինծառայողը մահացել է պատահական կրակոցի՞ց
SOCIETYArmlur.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր մահազած պայմանագրային զինծառայողի դեպքից: Քննիչները փորձում են հասկանալ, թե դեպքը ինչպես կարող էր տեղի ունենալ:
Նախնական տվյալներով, ըստ մեզ հասած տեղեկությունների, զինվորը մահացել է զենքի պատահական կրակոցից: Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



