Նավթի համաշխարհային գները հասել են առավելագույն ցուցանիշի
INTERNATIONAL NEWSՆավթի համաշխարհային գները բարձրացել են` հասելով մեկ ամսվա կտրվածքով առավելագույն մակարդակի: Այս մասին վկայում են ICE լոնդոնյան բորսայում մայիսի 17-ին կայացած աճուրդի տվյալները:
Ինչպես նշում է Lenta.ru-ն, նավթի գնաճը պայմանավորված է ԱՄՆ-ում վառելիքի պաշարների մասին տվյալների հրապարակմամբ: Ըստ առևտրային բորսայի տվյալների` Brent ապրանքանիշի նավթի գինն աճել է 1.47 տոկոսով` կազմելով 52.42 դոլար` մեկ բարելի դիմաց:
Մինչդեռ WTI տեխասյան ապրանքանիշի նավթի մեկ բարելի արժեքը 1.23 տոկոսով աճ է գրանցել` հասնելով 49.29 դոլարի:
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալների համաձայն` նավթի պաշարները երկրում մեկ շաբաթում նվազել են 1.8 մլն բարելով` կազմելով 520.8 մլն բարել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



