Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Անապահով խավն այսուհետ կստանա պատշաճ հիվանդանոցային բուժօգնություն. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում պետբյուջեով առողջապահության ոլորտին տրամադրվում է 85 մլրդ դրամ գումար, որից 67–ը բաժին է հասնում բժշկական օգնության կազմակերպմանը: Այդ գումարից էլ 27 մլրդ–ը տրամադրվում է առաջնային օղակին, իսկ 40 մլրդ–ը՝ հիվանդանոցային ծառայություններին:

Ոլորտի ֆինանսական վերահսկողության և պետական բյուջեից հատկացվող միջոցներն առավել նպատակային և հասցեական ծախսելու համար նախարարությունը մշակել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց, ըստ որի՝ մայիսի վերջին կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման մեխանիզմները։

Հունիսի վերջին էլ Առողջապահության նախարարությունը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի 612 հազար սոցիալապես անապահով բնակիչների համար հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների հարցը: Եվ չնայած այդ համակարգը կսկսի գործել 2018 թվականի սկզբից, սակայն հույս կա, որ մոտ ապագայում արդեն պետական բյուջեի գումարներն ավելի համակարգված ձևով կուղղվեն սոցիալապես անապահով խմբերի բուժմանը, որով անապահով խավը կստանա պատշաճ հիվանդանոցային բուժօգնություն:

Բժշկական ծառայությունների որակի բարելավմանը կնպաստի նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրումը, իսկ պետական պատվեր իրականացնող 490 բուժհիմնարկների ֆինանսավորումը մայիսի 1–ից արդեն իրականացվում է համակարգ ներմուծվող տվյալների հիման վրա։ Հաջորդ փուլում գրանցումներ կսկսեն կատարել բոլոր բժշկական հաստատությունները և դեղատները։ Մշակվել են նաև էլեկտրոնային առողջապահական համակարգի հետագա զարգացման մի շարք այլ ուղղություններ նույնպես, այդ թվում` առցանց հերթագրում, հեռաբժշկության ներդրում և այլն։

Առաջին անգամ նախատեսվում է ներդնել պետպատվերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից գնվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների գնումների կենտրոնացված համակարգ։ ՀՀ կառավարության որոշմամբ կկարգավորվեն բժշկական սարքերի և սարքավորումների պետական գրանցումը, կհաստատվեն դրանց անվտանգության, որակի ու արդյունավետության փորձաքննության կանոնները:

Առանձին բժշկական ծառայությունների հասանելիությունն ապահովելու նպատակով Առողջապահության նախարարությունում մշակվել և իրականացվում են թիրախային ծրագրեր: Մասնավորապես՝ հեպատիտ Ց–ով շուրջ 1000 հիվանդի բուժումը կազմակերպվում է ժամանակակից արդյունավետ դեղերով։

Ինչ վերաբերում է պացիենտ–բժիշկ–բուժհաստատություն փոխհարաբերությունների ընթացքում ծագող վեճերի արագ և արդյունավետ քննության իրականացմանը, ապա աշխատանքներ են տարվում բժշկական հաշտարարի ինստիտուտ ներդնելու ուղղությամբ։

Իրականացվում, ինչպես նաև նոր ծրագրեր են մշակվում ողջ աշխարհում մահացության հիմնական պատճառ հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման համար: Շարունակվում են արգանդի վզիկի քաղցկեղի, զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման սկրինինգային ծրագրերը։ Ձեռքբերումներ են արձանագրվում վարակիչ հիվանդությունների կառավարման, համաճարակաբանական հսկողության, պատվաստումների որակի և անվտանգության բարելավման արդյունքում։ 17 հիվանդության դեմ իրականացվող 14 պատվաստման բարձր ընդգրկվածության շնորհիվ մահացության ընդհանուր կառուցվածքում վարակիչ հիվանդություններից մահացությունը չի հասնում 1%–ի:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe