Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Գևորգ Հաճյան. «Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր ժառանգությանն այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 21–ին կկայանա Գևորգ Հաճյանի՝ «Ձոն հզոր հայոց բանակին» խորագիրը կրող մենահամերգը, որը նվիրված է մայիսյան հաղթանակներին: Հաճյանին դաշնամուրի և երգեհոնի վրա նվագակցելու է Մադաթ Ավանեսովը: «Փաստը» զրուցել է հայ հոգևոր երգի կրող Գևորգ Հաճյանի հետ:

Գևորգ Հաճյանի ծնողները մուսալեռցի են, գաղթից հետո հաստատվել էին Լիբանանի Անջար քաղաքում, որտեղ ծնվել, մեծացել և սովորել է ապագա երգիչը: Վերջինս բախտ է ունեցել սովորելու Կոմիտասի 5 աշակերտներից մեկի՝ Բարսեղ Կանաչյանի մոտ: Առաջին մենահամերգը տեղի է ունեցել 1992 թ. Անջարում:

– 10 տարի Քուվեյթում ապրելուց հետո կնոջս հետ վերջնականապես որոշեցինք, որ պետք է հաստատվենք Հայաստանում, որովհետև հավերժության դուռն ու բանալին միայն ու միայն հայրենի հողն է՝ Հայաստանը:

– Հայաստան գալու միտքը վա՞ղ տարիքից է Ձեզ հուզել:

– Դեռ մանկությունից մեր դաստիարակության մեջ Հայաստանը զբաղեցրել է կենտրոնական տեղը: Դա դրսևորվել է եկեղեցական կյանքին մեր մասնակցությամբ և առհասարակ հայ լեզվի ու մշակույթի նկատմամբ վերաբերմունքով: Մեծերից մեզ էր փոխանցվել հայրենասիրությունը և Հայաստանում հաստատվելու երազանքը: Պապենական հողերը կորցրած, բռնագաղթված–տեղահանվածի այդ հոգեբանությունը կառչած էր պահում մեզ մեր հայրենի հողին: Եվ երբ մեզ փոքր ժամանակ հարցնում էին, թե մեծանալով ի՞նչ պիտի դառնանք, պատասխանում էինք՝ Հայաստանի զինվոր:

– Երկար տարիներ է Հայաստանում եք բնակվում, բռնագաղթվածի այդ զգացողությունը արդեն անցե՞լ է:

– Այսօր Հայաստանում մենք ունենք մեր տունը, հողի հետ ենք աշխատում: Հողի հետ այդ կապվածությունը շատ ավելի ամուր է, երբ դու հողի հետ կշաղախվես, որովհետև գիտես, որ այդ հողի մեջ սրբագործված են նահատակներ, որոնց շնորհիվ ու փառքով է, որ մենք այսօր անկախություն ունենք և վայելում ենք արարելու ու ստեղծելու այս ազատությունը: Այս արարման ընթացքն է մեզ նոր հավատքով զինում, պատրաստում մեզ, որ ունեցած մեր այս սրբությունը կհավաքի բոլորիս Հայաստանում:

Հայաստանում ես կարծես թե վերագտել եմ պատիվս: Եթե բռնագաղթված ես, բայց կամավոր որոշում ես, որ պետք է վերադառնաս քո հայրենիք, պետք է քո ներդրումով, նվիրումով ու ծառայությամբ կարողանաս ծաղկեցնել այս փոքրիկ հողը:

– Գալով Հայաստան՝ պետության կողմից ինչ–որ աջակցություն ստացե՞լ եք:

– Արդեն 13 տարի է այստեղ ենք և մեր որոշումը անձնական էր, զուտ ընտանեկան: Մենք վստահ էինք մեր ուժերի վրա: Ընկերներս ինձ ասել էին՝ այնպես արեք, որ գնալով Հայաստան բեռ չդառնաք, ընդհակառակը՝ փորձեք Հայաստանի բեռը թեթևացնել: Սակայն իմ ասպարեզում Սփյուռքի, Մշակույթի և Պաշտպանության նախարարությունները մեծ ներդրում են ունեցել:

– Հայաստանում և այլ երկրներում հանդես գալու, հայ և օտարերկրացի հանդիսատեսի առջև երգելու մեջ տարբերություն զգո՞ւմ եք:

– Իմ երգադաշտս հայ հանդիսատեսն է, որովհետև ես երգում եմ մեր ակունքներից ժառանգված երգերը՝ Կոմիտաս, ազգային–հայրենասիրական, աշուղական, գուսանական և հոգևոր երաժշտություն: Համերգային իմ շրջագայությունների ժամանակ ես երգել եմ տարբեր երկրներում: Ազգային անկախության մասին բարձրաձայնելու հնարավորությունը փոքր–ինչ հպարտություն է արթնացնում իմ մեջ: Դրսում երգելիս պետք է ներկայացնեմ այն Հայաստանը, որը մեր երգերում որպես դրախտավայր է ներկայանում: Բոլոր ճիգերը, ներդրումները այն երազային Հայաստանի մասին է, որն ունենք մեր երգերի մեջ և որը ամբողջ հայ ժողովրդի հերոսապատումն է:

Երբ ես երգում եմ այսօրվա ողջ մնացած ակունքների սեփականատիրոջ առջև, իսկ ակունքը հայկական է, սեփականատերն էլ՝ հայ ժողովուրդը, զգացողությունները լրիվ այլ են: Սակայն ես շատ անգամներ հնարավորություն եմ ունեցել երգելու մեր սահմանապահ զինվորների համար: Երբ երգում ես հանդիսատեսի դիմաց, ուրիշ են ապրումները, զգացմունքները, բայց երբ երգում ես այդ հանդիսատեսի ապահովությունը պաշտպանող, այդ պաշտպանությունը իրենց ուսերին վերցրած երիտասարդների դիմաց, դա արդեն բոլորովին այլ է: Հայ զինվորը և՛ երգը վերջնական իմաստավորողն է, և՛ երգի արժեքը ավելի բարձրացնողն է: Երգն ու զենքն այնտեղ ինձ համար միանում են:

– Օտարեկրացիների առջև ելույթ ունենալով, հայկական հոգևոր երգեր երգելով՝ Դուք Ձեզ հայկական մշակույթի կրող, փոխանցող համարո՞ւմ եք: Ո՞րն է ձեր դերը այստեղ:

– Հայ լինելը մեծագույն հպարտություն է: Հայ կոչվելու համար հայելու առջև պետք է տեսնես այն ամբողջ բազմադարյա ավանդը, որը բերվել ու հասցվել է մեզ, պետք է լինես արարող, ստեղծող: Յուրաքանչյուր երգ թելադրում է դառնալ այնպիսին, ինչպիսին երգի խորհուրդն է: Հայկական ստեղծագործություն կատարելիս՝ այդ խորհրդի մեջ դու նախ պետք է քեզ տեսնես, մնաս, ապրես այդ խորհուրդը:

– Պարոն Հաճյան, կարող ենք ասել, այն, որ դուք ծնվել եք Լիբանանում և ընտրել էիք հոգևոր, ազգային երաժշտությունը, ընտրել էիք նաև նրա համա՞ր, որպեսզի կարոտն առ հայրենիք մեղմվեր, թե՞ ձեր բնատուր տաղանդը հենց սերն էր դեպի հայկական, ազգային երաժշտությունը:

– Մանուկ հասակից իմ պատրաստվածությունն ինձ բերեց այն գիտակցության, որ եթե ես ունեմ այդ տաղանդը, շնորհքը, այն պետք է ծառայեցնեմ իմ ազգին: Մենք մեր շրջապատում ունենք հայկական արվեստ, մշակույթ, որը գալիս է նախնիների ավանդություններից, նախնիների թրծված փորձառություններից: Նշանակում է՝ մենք պարտավոր ենք տեր կանգնել այդ ամենին այնպես, ինչպես զինվորն է պարտական հայրենի հողը պաշտպանել:

Որպես հայ երգիչ ես հավատացած եմ, որ իմ պարտավորությունն է մեր մշակութային դաշտը պաշտպանել: Կոմիտաս վարդապետից է դա մեզ կտակվել, հետևաբար մենք իրավունք չունենք կտակվածը ձևափոխելու կամ տեր չկանգնելու:

– Այսօր Հայաստանում ազգային, հոգևոր երգերի պահպանման հետ կապված խնդիրներ կա՞ն:

– Այնպես, ինչպես ընկալում էին հայ հոգևոր երգը սրանից 100 տարի անց, այլևս այդպես չէ: Կա հումքը, կա արժանվույն գնահատողը, բայց և կա ճիշտ հակառակը՝ հարևանցի ապրողը: Սա մեր վերջը չէ: Ծովի մակերեսի պես է, երբեմն այն կբերի փոշի, սակայն ալիքները կգան, կմաքրեն և հաջորդ առավոտ կտեսնես՝ կրկին զուլալ է: Պետք է միշտ այդ ալիքների դեմ պայքարելու կամքը ունենանք և միշտ արժևորենք մնայունը մեր կյանքում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future