Երևանի կենտրոնական ավտոկայանի «պերճանքն» ու թշվառությունը
SOCIETYԶբոսաշրջային ոլորտը զարգացնելու համար միայն գլամուրային ավտոբուսներ ու թանկարժեք փաթեթներ պետք չեն: Հարկավոր է նաև ուշադրություն դարձնել քաղաքի, մայրաքաղաքի ու հատկապես հասարակական վայրերի զուգարաններին:
Մայրաքաղաքի կենտրոնական ավտոկայանի զուգարանը մեկ անգամ տեսնողը, որի ոչ միայն տեսքն է գարշելի, այլև՝ «բովանդակությունը», այլևս չի հավատա այդ երկիրը գովաբանողներին: Էլ չենք ասում, թե ոլորտի զարգացմամբ զբաղվողների հանդեպ ինչ աստիճանի անվստահությամբ կլցվի: Այնուամենայնիվ, ներկայացնելով այդ «վայրի» լուսանկարը հույս ունենք, որ այն չի վրիպի պատկան կառույցների աչքից և շատ արագ հարցին լուծում կտրվի:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ նշված ավտոկայանը համարվում է Երևանի ամենաբանուկ վայրերից մեկը, որտեղից ամեն օր բազում զբոսաշրջիկներ ուղևորվում են Հայաստանի հեռու ու մոտիկ մարզեր, իսկ ավտոկայանը շահագործողներն այդ վայրից աստղաբաշխական գումարների հասնող եկամուտ ունեն: Եվ, ստացվում է, որ զբոսաշրջիկները բազում պատմական վայրերից բացի, տեսնում են նաև այս խայտառակությունը: Ու դրանից հետո անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե մեկ անգամ այնտեղով անցած զբոսաշրջիկն ինչպես կարող է կրկին ցանկություն հայտնել նման զուգարաններ ունեցող երկիր այցելել:
Արմինե Գրիգորյան
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



