ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ Է ընդունել Սիրիայի դաշնակիցների դեմ պատժամիջոցների մասին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը մայիսի 17-ին օրինագիծ Է ընդունել, որը դրան հավանություն տրվելու դեպքում, կպարտավորեցնի ԱՄՆ-ի նախագահին պատժամիջոցներ սահմանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դաշնակիցների դեմ, տեղեկացնոմ Է The Hill-ը:
«Մարդկության դեմ Ասադի հանցագործությունները չպետք Է անպատասխան մնան: Այդ նոր պատժամիջոցների օգնությամբ մենք կշարունակենք ճնշում գործադրել սիրիական ռեժիմի եւ նրա առավել ակտիվ կողմնակիցների, այդ թվում՝ Իրանի եւ Ռուսաստանի վրա»,- հայտարարել Է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը:
Նոր սահմանափակումները վերաբերում են այն օտարերկրացիներին, որոնք ֆինանսական հարաբերություններ ունեն Սիրիայի իշխանությունների եւ նրանց հսկողության տակ գտնվող ձեռնարկությունների հետ: Արգելվելու Է նրանց ամերիկյան այցագրեր տալը, իսկ ԱՄՆ-ի տարածքում նրանց սեփականությունը կսառեցվի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



