Սպիտակ տանը հայտնել են ՀՀԲ-ի տնօրենի չորս հավակնորդների անունները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է հանդիպում անցկացնել Հետաքննությունների համապետական բյուրոյի չորս հավակնորդների հետ: Այդ մասին հայտնել Է New York Post ամերիկյան թերթի կայքը, որը հղում Է արել Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերին:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփը այդ պաշտոնի համար դիտարկում Է նախկին անկախ սենատոր Ջո Լիբերմանի, ՀՀԲ-ի ղեկավարի պաշտոնակատար Էնդրյու Մաքքեյբի, ինչպես նաեւ Օկլահոմայի նահանգի նախկին նահանգապետ Ֆրենք Քիթինգի եւ բյուրոյի նախկին աշխատակից Ռիչարդ ՄաքՖիլիի թեկնածությունները:
ՀՀԲ-ի տնօրենի պաշտոնը թափուր Է մնացել մայիսի 9-ին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահը պաշտոնից ազատեց բյուրոյի նախորդ ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



