Թրամփին սաստիկ զայրացրել են իր մամուլի քարտուղարի պաշտոնանկության վերաբերյալ հրապարակումները
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «սաստիկ զայրացել Է», երբ իմացել Է, որ ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները գրում են իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերի հնարավոր հեռացման եւ այդ պաշտոնում Սան Ֆրանցիսկոյի եւ Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) նախկին դատախազ, Fox News հեռուստաալիքի հաղորդավար Քիմբեռլի Գիլֆոյլի նշանակման մասին: Մայիսի 17-ին այդ մասին հայտնել Է Washington Examiner թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան իր աբյուրները:
Միացյալ Նահանգների ղեկավարը զայրացել Է, որ Գիլֆոյլը մայիսի 16-ին The Mercury News թերթում հրապարակված հարցազրույցում հասկանալ Է տվել, թե իր վարչակազմում նրան առաջարկել են Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը:
Թերթն ընդգծում Է, որ Գիլֆոյլի թեկնածությունը երբեք հանգուցային չի համարվել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



