Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Մուրադյանը ռուս բժիշկների հետ քննարկե է մանկաբուժության ոլորտի հիմնախնդիրները

SOCIETY

 ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր նեոնատոլոգ, մանկաբուժության և պերինատոլոգիայի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դմիտրի Իվանովին, ինչպես նաև Մոսկվայի Ֆիլատովի անվան N 13 քաղաքային մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, պրոֆեսոր Անտոնինա Չուբարովային: Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունÕ �ց, Ռուսաստանի առաջատար մասնագետների հետ քննարկվել են մոր և մանկան առողջության պահպանման ոլորտին վերաբերող արդիական հարցեր:

«Մոր և մանկան ոլորտի հարցերը մեզ համար ոչ միայն գերակա են, այլև գտնվում են մեր ամենօրյա անմիջական ուշադրության կենտրոնում: Կարծում եմ` այս քննարկումը ևս կամրապնդի երկու երկրների համագործակցության ամուր հիմքերը, որոնք արդեն երկդարյա պատմություն ունեն»,-ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նրա գնահատմամբ` ռուսաստանյան  գործընկերների հետ  կազմակերպական, նեղ մասնագիտական հարցերի քննարկումները հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել համագործակցությունը կրթական, գիտական ոլորտներում, այլև կայացնել օրենսդրական դաշտի բարելավման, չափորոշիչների, գործելակարգերի մշակման համատեղ որոշումներ:

Առաջատար մասնագետները ներկայացրել են Ռուսաստանում ծնելիության և մահացության հիմնական ցուցանիշները: Անդրադարձել են մոր և մանկան ոլորտում բուժօգնության  կազմակերպման, մայրաքաղաքում և մարզերում բժշկական կազմակերպությունների նյութատեխնիկական և կադրային հագեցվածության, ինչպես նաև այլ հարցերի: Կարևորվել է անհաս և արատներով ծնված երեխաների բժշկական օգնության ճիշտ կազմակերպումը, բուժանձնակազմի բարձր պատրաստվածությունը:

Մասնագետների խոսքով, խնդիրներ ունեցող  երեխաների դեպքում  հատկապես կարևոր է մեծ ուշադրություն դարձնել անհրաժեշտ բուժօգնության կազմակերպմանը կյանքի առաջին իսկ րոպեներից սկսած:

Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության մասնագետները, ՀՀ ԱՆ գլխավոր  նեոնատոլոգ Պավել Մազմանյանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալաքյանը: Նա, որպես ռուսաստանյան գործընկերների հետ   փորձի փոխանակման վառ օրինակ, մատնանշել է իր ղեկավարած կենտրոնի և Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նեյրովիրաբուժական գիտահետազոտական ինստիտուտի առաջատար պրոֆեսոր Վիլիամ Խաչատրյանի հետ  արդեն 20 տարվա պատմություն ունեցող արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ&nb sp; հաջողվել է փրկել բազմաթիվ երեխաների կյանքեր: Քննարկվել են նաև  կրծքով սնուցման  վերաբերյալ օրենսդրական մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը ուրախությամբ փաստել է, որ  վերջին շրջանում իրականացված օրենսդրական բարեփոխումների, մասնավորապես, «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին»  ՀՀ  նոր օրենքի  ընդունման շնորհիվ հաջողվել է  արգելք մտցնել արհեստական կաթնախառնուրդներ գովազդելու գործընթացքում:

Կրծքով սնուցման պրոպագանդման հարցում ևս մասնագետները կարևորել են բժիշկների գիտելիքների, գրագետ մոտեցման անհրաժեշտությունը:

Անվանի մասնագետները Հայաստան են ժամանել նեոնատալ խնդիրներին նվիրված քննարկմանը մասնակցելու նպատակով: 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards