Նախարարությունում քննարկվում է ԵՄ գործիքների աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը
INTERNATIONAL NEWSԵվրոպական Միության աջակցության Թվինինգ, Թայեքս, Սիգմա և Անդրսահմանային համագործակցության գործիքները Հայաստանում շարունակվելու են իրականացվել: Այս մասին մայիսի 18-ին Երևանում մեկնարկած Եվրոպական Միության աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովից առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
«Հիմք ընդունելով նոր ստորագրված համաձայնագիրը, մենք առաջիկա շրջանի համար նաև քննարկում են աջակցության ծավալը նորացված փաթեթով հաստատելու հարցը: Այն նախատեսվում է 2017-2020 թվականների համար: Մինչև տարեվերջ դրա մասին ավելի մանրամասն թվերով, ավելի կոնկրետ բացվածքով կներկայացնենք»,- ասաց փոխնախարարը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



