ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը նմանակել Է հարվածը ԿԺԴՀ-ին. Nikkei
SOCIETYԱՄՆ-ի զինված ուժերը գրեթե ավարտել են ծավալումը, որը թույլ Է տալիս ցանկացած պահի ջախջախիչ հարված հասցնել ԿԺԴՀ-ի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, արդեն որոշված թիրախների վրա մի քանի հարյուր Tomahawk թեւավոր հրթիռներ արձակելու միջոցով: Այդ մասին մայիսի 18-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ այժմ Կորեական թերակղզու մոտ գործող ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հարվածային խմբավորումը՝ Carl Vinson ատոմային ավիակրի գլխավորությամբ, ԿԺԴՀ-ին հարված Է նմանակել՝ նրա զինվորական ղեկավարությանը հարկադրելով գործարկելու կապի արտակարգ միջոցները, որոնք սովորաբար լռում են: Այդ ազդանշանների կալանման միջոցով հայտնաբերվել են մեծ քանակությամբ կարեւորագույն թիրախներ, ներառյալ ստորգետնյա բունկերները, որոշվել Է դրանց հանդերձումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



