Արմեն Աշոտյանի համար ԱԺ-ում աշխատելը մեծ պատասխանատվություն է
POLITICSԱզգային ժողովի նորընտիր պատգամավոր Արմեն Աշոտյանի համար մեծ պատասխանատվություն է խորհրդարանում աշխատելը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ մեծ ապրումներ ունի, քանի որ շատ է սիրում խորհրդարանը: «Սիրում եմ այն որպես վայր, որպես աշխատատեղ: Ես այսօր այստեղ եմ հիշողություններով ու ապագայի հանդեպ լավ էներգիայով»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Արմեն Աշոտյանը խորհրդարանում կստանձնի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նման որոշում է կայացվել մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



