«Լեգենդ» սրտաձեւ սպիտակ ադամանդը գրեթե 15 մլն դոլարով վաճառվել Է Christie՚s-ի աճուրդում
SOCIETYՍրտաձեւ անթերի սպիտակ ադամանդը՝ 92 կարատ քաշով, մայիսի 17-ի երեկոյան 14,99 միլիոն դոլարով վաճառվել Է Ժնեւի աճուրդում, ինչը համաշխարհային ռեկորդ Է այդ ձեւի թանկարժեք քարերի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Christie՚s աճուրդային տունը:
“D” ամենաբարձր գունային կատեգորիայի սպիտակ թափանցիկ քարը կրում Է «Լեգենդ» անվանումը: Դա այդ տիպի ամենախոշոր ադամանդն Է, որը երբեւԷ դրվել Է աճուրդի:
Ադամանդն աճուրդում ներկայացվել Է մարգարտե մանյակի կազմում, որն ստեղծել Է Boehmer et Bassenge ոսկերչական տունը: Թանկագին զարդի նոր տիրոջ անունը չեն հայտնում:
Սրտաձեւ ադամանդի վաճառքի նախորդ գնային ռեկորդը սահմանվել Է 2011 թվականին. 56,15 կարատ քաշով թանկարժեք քարն աճուրդով վաճառվել Է 10,9 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



