Եգիպտոսում հսկողության տակ են առնելու բնակչության աճը, որը եռակի բարձր Է, քան Չինաստանում
INTERNATIONAL NEWSԵգիպտոսի կառավարությունը ձեռնամուխ Է լինում ծնելիության նկատմամբ հսկողության ծրագրի ուսումնասիրմանը: Այդ մասին հայտարարել Է արաբական հանրապետության նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին մայիսի 17-ին երկրի առաջատար ԶԼՄ-ների գլխավոր խմբագիրներին տված հարցազրույցում:
«Կառավարությունը բնակչության աճի հսկման ծրագրերի, հետազոտությունների եւ օրենքների ուսումնասիրմանը ձեռնամուխ Է լինում այն բանից հետո, երբ տարեկան ծնվածների թիվը հասնում Է երկուսուկես միլիոնի»,-Եգիպտոսի ղեկավարի խոսքը մեջբերում Է «Ալ-Ահբար» թերթի պորտալը:
Եգիպտոսի նախագահի խոսքով՝ «բնակչության աճի այս տեմպը եռակի բարձր Է, քան Չինաստանում»:
Ավելի վաղ Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլն ընտանեկան զույգերին կոչ Է արել սահմանափակվել երկու երեխա ունենալով՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար:
Եգիպտոսի Ազգային խորհրդի՝ բնակչության հարցերով փորձագետ Թարիք Թաուֆիքը հայտարարել Է, որ մինչեւ 2030 թվականը երկրի բնակիչների թվաքանակը կարող Է կազմել 140 միլիոն:
Ներկայում, Եգիպտոսի մոբիլիզացման կենտրոնական գործակալության տվյալներով՝ երկրի բնակչության թվաքանակը կազմում Է 93 միլիոն: Արաբական հանրապետության բնակչությունը 1984 թվականից ավելացել Է կրկնակի, իսկ 1966 թվականից՝ եռակի:
Եգիպտոսի սոցիալական համերաշխության նախարար Հադա Վալիի խոսքով, որը մեջբերել Է «ալ-Մասրի ալ Յաում» հրատարակությունը, «եգիպտացիների մինչեւ 26 տոկոսն ապրում Է ծայրահեղ աղքատության պայմաններում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
4
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization
5
Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank



