Սննդատեսակներ, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում սննդատեսակներ, որոնք գտնվում են անհետացման վտանգի տակ.
Երկիր մոլորակի կլիմայական պայմանների հետևանքով Ժամանակի ընթացքում որոշ բուսատեսակներ և կենդանիներ անհետանում են: Մի օր վերացման վտանգի տակ կհայտնվեն նաև որոշ սննդատեսակներ, որոնցից մի քանիսը այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը:
Սուրճ

Անհետացման պատճառը` բույսեր մոտ առաջացող սնկային հիվանդություններն են։ Գիտնականները եզրակացնում են, որ արդեն 2050-ին սուրճի ծառեր աճացնելու համար նախատեսված դաշտերի քանակը կրկնակի կկրճատվի:
Բանան

Անհետացման պատճառը ծառերի սնկային հիվանդություններն են: Գիտնականների մի խումբ պարզել է, որ բանանի ամենահայտնի տեսակը կարող է վերանալ մի քանի տասնամյակ հետո, և դրա պատճառը ծառերի արմատները վնասող սունկն է:
Ծովի ձուկ

Անհետացման պատճառը ամբողջ աշխարհով մեկ խոշոր ծավալներով ձկնորսությունն է: Բնապահպանները ենթադրում են, որ 2050 թվականին մոտ աշխարհը կբախվի ծովաձկան վերացման խնդրին:
Ավոկադո

Անհետացման միակ պատճառը երաշտն է: Ավոկադոյի 1 կգ-ն աճեցնելու համար 272 լիտր ջուր է պահանջվում:
Գինի

Անհետացման գլխավոր պատճառը` գլոբալ տաքացումն է: Մոտ 20-25 տարի անց հին ֆրանսիական, արգենտինական և չիլիական խաղողի այգիները կարող են անհամապատասխան դառնալ գինեգործական տեսակների մշակման համար:
Շոկոլադ

Անհետացման պատճառը` ծառերի հիվանդությունները, ծերացումն ու երաշտը: Մոտ 50 տարի հետո Երկիրը կարող է մնալ առանց շոկոլադի: Լավագույն դեպքում այն կլինի շատ թանկ:
Անի Գևորգյան
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.am
4
What to gift men on January 28: Idram&IDBank
5
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced



