Աշխարհում տարեկան մինչեւ 200 հազար մարդ Է մահանում թմրանյութերից. ՄԱԿ
SOCIETYԱշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում թեկուզեւ տարեկան մեկ անգամ, նրանց թվում 30 միլիոնը մշտական թմրամոլներ են: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
«Այսօրվա դրությամբ աշխարհում 250 միլիոն մարդ թմրանյութեր Է գործածում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են փորձի ձեւով տարեկան մեկ անգամ: Այդ մարդկանցից 30 միլիոնը մտնում Է խնդրահարույց կատեգորիայի մեջ, խոսքը նրանց մասին Է, ովքեր տառապում են թմրակախվածությունից եւ ուղեկցող հիվանդություններից»,- մայիսի 18-ին նշել Է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակներում կայացած դասախոսության ժամանակ:
Ամեն տարի աշխարհում մինչեւ 200 հազար մարդ Է մեռնում թմրանյութերից: 11,5 միլիոն մարդ թմրանյութեր գործածում Է ներարկման եղանակով: Նրանց 52 տոկոսը վարակված Է հեպատիտ C-ով, 14 տոկոսը՝ ՄԻԱՎ-ով:
«Այս թվերի հետեւում միլիոնավոր մարդկանց եւ նրանց մերձավորների տառապանքներն են»,- նշել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



