Ալեքսիս Սանչես. Արսենալի ֆուտբոլիստների մակարդակը թույլ է տալիս պայքարել տիտղոսի համար
SPORTԼոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը խոստովանել է, որ երբեմն բարկանում է` «զինագործները» չեն պայքարում չեմպիոնության համար:
«Երբեմն բարկանում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպիսի թիմ ունենք: Բազմաթիվ խաղերում պարտվեցինք, որոնցում գերազանցում էինք մրցակցին:
«Արսենալի» ֆուտբոլիստների մակարդակը թույլ է տալիս պայքարել տիտղոսի համար: Միշտ ասել եմ, որ հաղթողի բնավորությամբ հիանալի ֆուտբոլիստներ ունենք»,- Սանչեսի խոսքը մեջբերում է «ESPN FC»-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ տեղը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



