Հասնել 2 րոպեում. աշխարհի ամենակարճ չվերթները (լուսանկարներ)
PHOTOՍակայն աշխարհում կան չվերթներ, որոնք զարմանալիորեն կարճ են տևում և որոնցում բացակայում են երկար թռիչքների ժամանակ սովորական համարվող ընթացակարգերը:
AdMe.ru-ն հրապարակել է աշխարհի ամենակարճ չվերթների ցանկը, որը և ներկայացնում ենք ստորև.
15 րոպե
Նշանակման վայր. Մինամիդայտո, Կիտադայտո, Ճապոնիա
Ուղևորների թիվը. 39
Չվերթների շաբաթական քանակը. 4
Այս երկու ճապոնական կղզիների միջև թռիչքը զբաղեցնում է 15 րոպե և իրականացվում փոքր ինքնաթիռներով:
10 րոպե
Նշանակման վայր. Փոքր Կայման, Կայման Բրակ, Կայմանյան կղզիներ
Հեռավորություն. 21 կմ
Երկկողմանի չվերթի արժողություն. 54 դոլար
Կղզիները կապում է փոքր ինքնաթիռ, որը մեծ բարձրություն չի հավաքում. թռիչքը տևում է ընդամենը 10 րոպե:
8 րոպե
Նշանակման վայր. Սենթ Գալեն (Շվեյցարիա), Ֆրիդրիխսհաֆեն (Գերմանիա)
Հեռավորություն. 21 կմ
Չվերթների օրական քանակը. 2
Ուղևորների թիվը. 50
Երկկողմանի չվերթի արժողություն. 45 դոլար
Սա ամենակարճ միջազգային չվերթն է. այն տևում է 8 րոպե:
Մի քաղաքից մյուսը կարելի է հասնել նաև լաստանավով և ավտոմեքենայով:
6 րոպե
Նշանակման վայր. Ինիշման, Կոնեմարա, Իռլանդիա
Հեռավորություն. 16 կմ
Երկկողմանի չվերթի արժողություն. 54 դոլար
Չվերթներն իրականացվում են օրական երեք անգամ. սա մի քաղաքից մյուսը հասնելու միակ հնարավորությունն է:
2 րոպե
Նշանակման վայր. Ուեսթրեյ, Պապա Ուեսթրեյ, Մեծ Բրիտանիա
Հեռավորություն. 1,6 կմ
Ուղևորների թիվը. 8
Շաբաթական չվերթների քանակ. 6
Երկկողմանի չվերթի արժողություն. 30 դոլար
Աշխարհի ամենակարճ չվերթն իրականացվում է Մեծ Բրիտանիայի տարածքում. կղզիները կապում են շատ փոքր ինքնաթիռներ, որոնցում մոտ 10 ուղևոր է տեղավորվում: Դրանից բացի, հնարավոր է մի կղզուց մյուսը հասնել շոգենավի միջոցով: